Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012

Կանխարգելենք ուռուցքների առաջացումը

Կանխարգելենք ուռուցքների առաջացումը

Շատերին է հետաքրքրում, թե որ մթերքի օգտագործումն է օգնում կանխարգելել ուռուցքների առաջացումը: Փորձենք պարզել:  Կաթնաթթվային մթերքը ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների, հատկապես, գաստրիտի, դիսբակտերիոզի, փորկապությունների, կոլիտի կանխարգելման լավագույն միջոցն է:

 

Դրանց մեջ պարունակվող կաթնաթթվային մանրէները ճնշում են աղիներում նեխման գործընթացը: Վերջերս գիտնականները մածունի և յոգուրտի մեջ հայտնաբերել են հակաուռուցքածին նյութեր, որոնք մարսողական օրգանները պաշտպանում են ուռուցքաբանական հիվանդություններից:
 

Մուգ կարմիր տեսակի խաղողը կամ կարմիր չոր գինին (օրական 1 գավաթից ոչ ավելի) օժտված են հակաքաղցկեղային ակտիվությամբ: Կենտուկիի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բացահայտել են, որ մուգ գույնի խաղողի կորիզներն ու կճեպն օգնում են պայքարել լեյկեմիայի դեմ: Փորձարկումների ընթացքում հիվանդներին առաջարկվել է ընդունել խաղողի կորիզների հյութամզվածք: Պարզվել է, որ հյութամզվածքում պարունակվող ռեսվերատրոլն ակտիվացնում է սպիտակուցը, որն էլ հանգեցնում է վատ բջիջների ոչնչացման: Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտություններն ապացուցել են ռեսվերատրոլի` ստամոքսի քաղցկեղի նվազման ռիսկի ունակությունը, ինչպես նաև դրա ճնշման ազդեցությունն արդեն կազմավորված ուռուցքի զարգացման վրա:

 

Լոլիկն օգնում է նվազեցնել կերակրափողի, կրծքագեղձի, թոքերի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, հատկապես, շագանակագեղձի, հաստ և ուղիղ աղիների չարորակ ուռուցքների ռիսկը, շնորհիվ դրա մեջ առկա կարոտինոիդ լիկոպենի պարունակության: Իտալացի գիտնականներն ուսումնասիրել են աղիների քաղցկեղով հիվանդությամբ 2700 պացիենտների սննդակարգը և այն համեմատել պարբերաբար  լոլիկ օգտագործող 2900 լիովին առողջ մարդկանց հետ: Պարզվել է, որ լոլիկային սննդակարգի հետևորդներն աղիների քաղցկեղով հիվանդացել են 30-40%-ով ավելի քիչ, քան նրանք, ովքեր լոլիկ օգտագործել են դեպից դեպք:

 

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները 6 տարվա ընթացքում հետևել են 47 հազար տղամարդու, ովքեր ռիսկի խմբում են գտնվել: Մի խումբն ամեն օր լոլիկ է օգտագործել, իսկ մյուս խումբն ընդհանրապես այդ բանջարեղենը չի կերել: Լոլիկի սիրահարների մոտ շագանակագեղձի քաղցկեղի հիվանդացության ռիսկը 21-34%-ով նվազել է: Ֆիլադելֆիայի և Դետրոյթի ուռուցքաբանների հետազոտությունները պարզել են, որ վիրահատությունից առաջ լիկոպեն ընդունած շագանակագեղձի քաղցկեղով պացիենտների մոտ  հեռացված ուռուցքն ավելի փոքր չափերի է եղել և մետաստազներ հազվադեպ են զարգացել: Հետազոտվող խմբի պացիենտներն օրական մոտ 460 գրամ լոլիկ են կերել, ընդ որում, ոչ միայն հում վիճակում: Լիկոպենն օգտակար հատկությունները չի կորցնում նույնիսկ, եթե լոլիկը խաշվել կամ տապակվել է:  

 

Նարնջի և մանդարինի մեջ հայտնաբերվել են թոքերը քաղցկեղից պաշտպանող բնական նյութեր: Ամերիկացի գիտնականներն այս մրգերից ստացել են  22 ակտիվ նյութերի հյութամզվածքներ, այդ թվում` տանգերետին, նոբիլետին և սինենսետին, որոնք կրճատում են ուռուցքային բջիջների բազմացումը: 1 բաժակ նարնջի թարմ քամած հյութը բավական է, որպեսզի օրգանիզմի օրական պահանջը ասկորբինաթթվով լրացվի, նաև բջիջները պաշտպանի ուռուցքների առաջացումից:

 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արյան մեջ վիտամին E-ի բարձր պարունակությամբ կանայք հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հոդին հատուկ նշանակություն է տալիս ձիթապտղի ձեթին, որի մեջ այս վիտամինի պարունակությունը բարձր է: Նրա կարծիքով, այն 25%-ով նվազեցնում է  կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

 

Ձկան մեջ պարունակվող օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներնը նույնպես ունակ են կանանց պաշտպանել կրծքագեղձի քաղցկեղից: Իսկ սելենը, որը պարունակվում է գրեթե բոլոր տեսակի ծովամթերքի մեջ, օգնում է կանխարգելել ենթաստամոքսային գեղձի և շագանակագեղձի ուռուցքների զարգացումը:

 

Կաղամբի բոլոր տեսակները (հատկապես, բրոկոլին), բժիշկների հավաստմամբ, պարունակում են սուլֆորաֆան, որն ունակ է ճնշել ուռուցքի աճը:                                                                                                                                                                                                                        

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. diagnoz-rak.info
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ